ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է հայերի մասին:
«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ են, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաեւ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:
Ավելի վաղ հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:
Upi.com-ի փոխանցմամբ`ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին:
Ցուցարարների ձեռքին եղել է բազմաթիվ հայկականդ րոշներ եւ պաստառներ, որոնց բվրա գրված է եղե. «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը