Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով:
«Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը