18 11 2024

Կիևին ՌԴ խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն տալը լարվածության նոր ալիք է նշանավորում. Պեսկով

Կիևին ՌԴ խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն տալը լարվածության նոր ալիք է նշանավորում. Պեսկով

 

Կիևին ՌԴ խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն տալը, եթե իսկապես այդպես է, լարվածության նոր ալիք է նշանավորում և Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակ Ուկրաինայի հակամարտությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե այդ որոշումն իսկապես ձևակերպվել է և հասցվել Կիևի ռեժիմին, դա լարվածության որակապես նոր ալիք է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավվածության տեսակետից»,- ասել է նա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշմանը Մոսկվայի արձագանքի մասին հարցին՝ Պեսկովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին Սանկտ Պետերբուրգի սեպտեմբերյան մշակութային համաժողովում։

«Այդ առաջադրանքները ըստ էության կարող են կատարել միայն ՆԱՏՕ երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքը ոչ թե այն մասին է, որպեսզի որոշում ընդունվի. ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցո՞ւմ են ռազմական հակամարտությանը, թե՞ ոչ։ Եթե այդ որոշումը ընդունվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղիղ մասնակցություն Ուկրաինայի պատերազմին»,- այն ժամանակ ասել էր Պուտինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ