06 10 2020

Թուրքիան ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահ, սա անթույլատրելի է. Էդմոն Մարուքյան



Այս իրավիճակում մենք գործում ենք ռազմական իրավիճակից թելադրված պայմաններում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Լուսաավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կարծում եմ, որ վաղվա հարցուպատասխանի նիստն անիմաստ է, որովհետև այն հարցերը, որոքն մենք ունենք ռազմական դրության իրավիճակից ելնելով, դրանք համարվում են գաղտնիք, և մենք այս հարցերը հրապարակային տալ չենք կարող, բայց անհրաժեշտ են նաև կոնսուլտացիաներ»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքի փոփոխությանն այս օրերին, պատգամավորն ասաց. «Միջազգային հանրության արձագանքը բավականին լավ փոփոխությունների ենթարկվեց, որովհետև մենք կարողացանք հասնել նրան, որ շատ խստ հայտարարություններ եղան ուղղված Թուրքիային: Մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում հնչեցվեցին հանգամանքներ, որ Ադրբեջանն օգտագործում է  վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչների, որոնք գլխացավանք են դառնալու նաև տարածաշրջանի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ