Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը:
ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:
Ռուսական կողմն ընդգծել է վաղ հրադադարի ռեժիմի անհրաժեշտությունը:
Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը` հիմնված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Լավրովը հաստատել է Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը