04 10 2020

Այսօր հակառակորդն ունեցել է 400 սպանված, 700 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան



Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4-ին, կորցրել է 400 զինծառայող, ունի 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ եւ 1 ԱԹՍ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են կրկին հարավային եւ հյուսիսային ուղղություններով. «Մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը ինչ նախորդ 2 օրերին էր։ Սակայն հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր։ Մեր Զինված ուժերը հետ են մղել գործողությունները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ