Լավրովն ինտենսիվ շփումներ է անցկացնում իրավիճակը կայունացնելու համար. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ինտենսիվ շփումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ինտենսիվ շփումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված՝ կողմերին կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու որոշման հանգեցնելու համար: Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը