«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի սկզբին Վաշինգտոն նախատեսված այցին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին
Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել նաև երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երևույթ է:
Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու վրացիների, ադրբեջանցիների, ղազախների և ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:
Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը