28 08 2020

Մարզերում մարդիկ շատ հիասթափված են. Էդմոն Մարուքյան



«Ցանկացած կայացած երկրում  գործող ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, հետևաբար այդ ապագա իշխանությունը պետք է կառուցել այսօրվանից, քանի որ մարդիկ պետք է  տեսնեն, որ դա գոյություն ունի։ Այս ամենը պետք է լինի ժողովրդավարական Հայաստանի գրավականը»,- 
 #bRightTalk ձևաչափի  տասնվեցերորդ մասի շրջանակում հայտարարել է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ 

Մարուքյանն անդրադառնալով տարածքային համաչափ զարգացման առումով քաղաքացիների ունեցած սպասումներին՝  նշել է. « Ինչու՞ պետք է Երևանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում վճարովի. դա անարդար է և չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։ Մարզերում մարդիկ շատ հիասթափված են, քանի որ տարածքային համաչափ զարգացման նրանց սպասելիքները չեն իրականացվել, միևնույն ժամանակ այն վայրերում, որտեղ ասֆալտապատում է կատարվել կան դրական էմոցիաներ»։

Մարուքյանը ի թիվս այլ խնդիրների անդրադարձել է նաև երկրի ժողովրդավարացման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև պետականաշինության գործում «Լուսավոր Հայաստանի» անելիքներին։

«Մենք մի ուղղությամբ շարունակելու ենք պետականաշինության գործի մեջ ներդրում ունենալ, իսկ մյուս ուղղությամբ կառուցելու ենք գործող իշխանության այլընտրանքը, որը լինելու է ապագա իշխանությունը»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ