24 08 2020

Ահաբեկչություն՝ Սիրայում․ գազատար է պայթել



Դամասկոսի շրջանում գազատար է պայթել։ Պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Դամասկոսի նահանգում Ալ-Դումեյրի և Ադրայի շրջանների միջև ընկած Արաբական գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել»,- նհայտնել է շել է երկրի էլեկտրաէներգիայի նախարար Զուհեյր Հարբութլին։ Երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանեմը հայտարարել է, որ երկրի հարավային շրջանները մատակարարող գազատարի պայթյունը «հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի»։ Նախարարը նշել է, որ շարքից դուրս է եկել երեք կայան։

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ «Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել են Դամասկոսի կենտրոնում, իսկ մնացած շրջաններում աստիճանաբար կվերականգնվի»,-հայտարարել է Ղանեմը և ընդգծել, որ տեխնիկական անձնակազմը պայթյունից հետո առաջին իսկ պահերից վերականգնման աշխատանքներ է իրականացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ