Ներքաղաքական զարգացումներում բնականաբար ձևավորվում են ընդդիմադիր բևեռներ, որոնք այս կամ այն կերպ արդեն զգացնել են տալիս: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Կարծում եմ, որ օրինակ՝ Սերժ Սարգսյանն ամենավտնագավոր բևեռը չէ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև կարծես իշխանությունն իր տրամադրություններն արտահայտում է գործողություններով: Իսկ Սերժ Սարգսյանի ասուլիսի նկատմամբ որևէ մեծ արձագանք չեղավ, նաև պրոիշխանական մեդիաների կամ բլոգերների կողմից: Ամեն ինչ հանգիստ անցավ՝ ի տարբերություն Վանեցյանի Ղարաբաղ գնալուն: Ես կարծում եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ամենաշատը ռեակցիա է տալիս հենց Արթուր Վանեցյանի գործողություններին, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ ինչ-որ գործեր էին փորձում հարուցել, թե իբր 50 տարեկան մարդու է ընդունել աշախատանքի, որը խախտում է, տեսան չի ստացվում զենքի գործ բերեցին, բայց տեսան դա էլ չստացվեց, հետո Արցախի նապագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որը խայտառակություն էր: Ես չեմ հավատում, որ որևէ իրեն հարգող քաղաքական գործիչ կանի նման արտահայտություն, ինչն արել էր խոսնակը՝ փաստացի Արցախի նախագահի անունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը