10 08 2020

Ընտրություններում Լուկաշենկոյի՝ 81 տոկոս հավաքելը զանգվածային բողոք է հարուցել



 Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը լարվել է։

Ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի-ն:

Բողոքի ակցիաները վերածվել են ուժայինների հետ բախումների։ Բելառուսցի իրավապաշտպանները հայտնել են, որ Բելառուսում օգոստոսի 8-9-ը ձերբակալվել է 80 մարդ:

Ցուցարարներին ցրելու համար իրավապահ ուժերը կիրառել են լուսային նռնակներ, ջրցան մեքենաներ և, ըստ որոշ տեղեկությունների, ռետինե փամփուշտներ: Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը դեռ չի հաղորդել ձերբակալվածների թիվը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ