07 08 2020

Այսօր իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ առկա է. Իվետա Տոնոյան



Անդրադառնալով ՍԴ-ի էպոպեային` պետք է նշեմ, որ մեկ տարի է` իշխանությունները լծված են Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի աշխատակազմով համալրելու գործին՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված. այսօր ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մեկ տարի շարունակ ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, բայց այսօր իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ առկա է: Մեկ տարի շարունակ իրականացվող գործընթացը՝ Սահմանադրական դատարանը քանդելու և վաղ կենսաթոշակի ուղարկելու նախաձեռնությունները և վերջին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով կյանքի և մահվան գնով փորձ արվեց զավթել ՍԴ-ն, ամբողջ գործընթացը մենք որակել ենք որպես հակաօրինական և հակաիրավական: Այս դեպքում, անկախ դատավորների ներկայացված թեկնածություններից, մեր մասնակցությամբ չենք պատրաստվում օրինականացնել այս գործընթացը». ընդգծեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ