21 07 2020

Քոչարյանի 4 միլիարդի առասպելը և Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը․ Արամ Հարությունյան

Քոչարյանի 4 միլիարդի առասպելը և Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը․ Արամ Հարությունյան

Քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը  ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քոչարյանի 4 միլիարդի առասպելը և Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը

Վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ինքը և իր թիմը ժամանակին Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելիս առաջնորդվել են 1983 թվականին Տալինում հրատարակված ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի <<Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը>> գրքով :

-Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման և տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երևույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին և առասպելաբանությանը>>,-գրում է Տեր-Պետրոսյանը:

Հ.Գ. Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ քո առաջին նախագահը ընդամենը ստի ջատագով է և արհեստավարժ մուտիլովչիկ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ