Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․ «Սիմոնյան Ալենը հայտարարում է, թե Արցախը բանակցային սեղանից հանել է Ռոբերտ Քոչարյանը, և այդ հայտարարությունն անում է վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում, այսինքն՝ անբարո ստով ներքին հանրությանը կերակրելու հաջողությունների գլխապտույտից ուշաթափվածը հիմա էլ տականքի նույն կեցվածքով աշխարհին է հանդես գալիս՝ լա՛վ, դուք եք ապուշ, ձեզ ծափահարողն է ապուշ, հո ամբողջ աշխարհն ապուշ չէ՞, վերջապես չեն հավատալու՝ Քոչարյանն Արցախը դուրս է բերել բանակցային սեղանից, ասելու են՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակը չի տիրապետում Արցախյան խնդրի բանակցային գործընթացին։
Իսկ Արցախը բանակցային սեղանից դուրս է մղվել դեռ 1996 թվականին, երբ ՀՀ ղեկավարն էր Սահմանադրական կարգի տապալմամբ Նախագահի պաշտոնում վերընտրված, այնժամ դասալիք, այժմյան վարչապետ Փաշինյանի քաղաքական հայրը՝ Լևոն Տեր ֊Պետրոսյանն, ում խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ի դեպ Արցախի՝ բանակցային սեղանից հեռացնելը պայմանավորել էր բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակահարմարությամբ։
Ու սա Նիկոլի իշխանությունն է։
Հղումը՝ մեկնաբանություններում։
Հ.Գ. Artur Danielyanը ճիշտ էր։»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը