18 06 2024

Գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է. Վահե Եփրիկյան



Այսօր կալանքների կամ տնային  կալանքների մեծ մասը կիրառվում է երկու դեպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակացականների հետ: Այս մասին ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է: Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացվում է վարչական ձերբակալություն, մեկուկես ժամ հետո քրեականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարություն չէ, փոխեք քրեական։ Չեն կողմնորոշվում խուլիգանություն կարե՞ն, ավազակային հարձակո՞ւմ, թե՞ զանգվածային անկարգություն»,- նշեց նա։ 

Վահե Եփրիկյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին քարտ-բլանշ է տալիս. «Ասում է՝ եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք արեք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ