16 07 2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով կանխել իրավիճակի հետագա լարումը եւ հասնել վիճակի նորմալացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով հարցը, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը այս լարվածության ֆոնին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Զախարովան նշել է, որ եթե նման հնդիպումներ կազմակերպվեն, իրենց այդ մասին ժամանակին կտեղեկացնեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ