Բելառուսի Հանրապետությունը խոր մտահոգությամբ է արձանագրում իրավիճակի շարունակական սրումը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով,- ասվում է հայտարարության մեջ,- Ուժի օգտագործումը կարող է միայն խորացնել իրավիճակը: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել լարվածության եւ զոհերի ավելացման տանող ցանկացած քայլից»:
Բելառուսը հուսով է, որ Բաքուն եւ Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կցուցաբերեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստնությունն ու խոհեմությունը՝ գիտակցելով ողջ տարածաշրջանում կայունության պատասխանատվությունը: «Մենք նաեւ ակնկալում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամ բոլոր երկրները օգտագործում են իրենց հեղինակությունը՝ իրավիճակը կարգավորելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը