Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդադար խոսում է անվտանգային խնդիրներից, էսկալացիայի մեծ հավանականությունից, Ադրբեջանի սպառնալիքներից և Արցախում ցեղասպանության վտանգից և հայաթափումից: Կառավարության՝ մարտի 23-ի նիստում նա միանգամից մի քանի ահազանգ հնչեցրեց՝ Ադրբեջանը օկուպացրած Արցախի տները քանդում է, հուշարձանները ոչնչացնում է, նաև հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց, եթե այն չլինի իր պահանջներով։
Փաշինյանը խոսում էր այն բառապաշարով, այն ձևակերպումներով, որով 2-3 տարի է՝ ընդդիմությունը հանդես է գալիս՝ հստակ ասելով, որ Ադրբեջանի հետ այս պահին հնարավոր չէ կոնստրուկտիվ, դրական երկխոսութուն և երաշխիքներ չկան, որ «խաղաղության պայմանագիրը» կբերի խաղաղություն: Ընդդիմությունը հայտարարում էր և շարունակում է հայտարարել, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, բոլոր վատ կանխատեսումներն իրականություն են դառնալու։ Այսօր Նիկոլ Փաշինյանն իշխանության է ու նա ինքն է հաստատում ընդդիմության փաստարկները։
Ստորև առաջարկում ենք վերհիշել, թե ինչի մասին էր զգուշացնոևմ ընդդիմությունը և ինչ է ասում հիմա Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը