Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանում որևէ զորքերի կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանում որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»։
Սակայն, ըստ Փաշինյանի, եթե իրենք կարողանան հասցեագրել Ադրբեջանի հետ առկա խնդիրները, պատերազմը դառնում է անիմաստ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը