14 07 2020

ՀԱՊԿ-ն հաշվի է առել սահմանի վիճակի մասին Հայաստանի զեկույցը

ՀԱՊԿ-ն հաշվի է առել սահմանի վիճակի մասին Հայաստանի զեկույցը

ՀԱՊԿ-ն անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:

«Այսօր կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա տեղեկություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և տեղի ունեցած զինված բախումների մասին: Տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- հայտնել է Զայտենդինովը:

 Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ