Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն է հայտնել հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:
«Մենք անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մենք հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:
«Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար: Ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», - ասվում է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը