Խորհրդարանում ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է երկարացվում արտակարգ դրության ռեժիմը:
«Առաջին անգամ, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, մենք գիտեինք, թե ինչու՝ խիստ սահմանափակում, կարանտին․․․ հիմա ի՞նչ խնդիր ենք լուծում», - հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասպան պարետ Տիգրան Ավինյանն ասաց․
«Արտակարգ դրությունը կարող է երկարացվել այնքան ժամանակ, քանի դեռ այն սպառնալիքը, որի հիմքով արտակարգ դրություն է հայտարարվել վերացված չէ, իսկ այդ սպառնալիքը դեռևս վերացված չէ, վարակի տարածումը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ շարունակվում է», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը