Yerkir.am-ը հետաքրքրվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմից, թե որքա՞ն է կազմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի ու Մհեր Գրիգորյանի պարգևատրումների չափն ըստ ամիսների, սկսած 2019 թ. հունվարի 1-ից, մինչ 2020 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Պատասխան գրություններում նշված է, որ նշյալ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը օրենքով նախատեսված պարգևատրում չի ստացել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019 թ. հունվարի 1-ից մինչ 2020 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում (17 ամիս) ստացել է 14.816.155 ՀՀ դրամ, իսկ Մհեր Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 13.993.855 ՀՀ դրամ:
Խնդրել էինք նաև տեղեկատվությունը ներկայացնել ըստ պարգևատրման աղբյուր հանդիսացող պետական բյուջեի համապատասխան հոդվածների, այդուհանդերձ, վարչապետի աշխատակազմը չի արձագանքել դրան: Պատասխան նամակում չեն նշել նաև պարգևավճարների չափն ըստ ամիսների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը