ՀՀԿ նախկին պատգամավոր, ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր հրապարակել է Հայրապետյանի միլիոնավոր դրամների ներդրումների մասին փաստաթուղթ, ըստ որի ֆուտբոլի ազգային հավաքականի մի քանի արտասհմանցի հեղինակավոր մարզիչներ՝ իրենց աշխատակազմով հանդերձ՝ վճարվել են Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից:
Փաստաբանը նաև ազգային հավաքականին տարբեր երկրներ խաղերի համար գործուղման չարտերային 22 չվերթների մասին տվյալներն է հրապարակել ու նաև ֆուտբոլիստների ստացած խոշոր պարգեևավճարների մասին փաստեր, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը