2013 թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, այսօրվա իշխանության ներկայացուցիչները, ովքեր այն ժամանակ ընդդիմադիր թևն էին ներկայացնում, սկսեցին քննադատել գործող իշխանությունների որոշումը: Ակտիվ քննադատներից մեկն էլ հենց այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ում ԵԱՏՄ-ի վերաբերյալ մերժողական մոտեցումներն ամբողջովին փոխվեցին: Իսկ որպես հիմնական բացատրություն, նա ասում էր, որ այս փոփոխությունը բնական է, քանի որ նա այլևս ընդդիմություն չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը