30 06 2020

Հրմշտոց՝ հաճախորդաց հարեմում. 7or.am

Հրմշտոց՝ հաճախորդաց հարեմում. 7or.am

7or.am-ը գրում է. Հավերժական հաճախորդներ Էդմոն Մարուքյանի ու Արման Բաբաջանյանի հարաբերություններն այժմ հիշեցնում են հայտնի ստեղծագործության հերոսներ Միխայիլ Պանիկովսկու և Շուրա Բալագանովի ծեծկռտուքը։

Սրանք դարձել են դրամաշորթ Օստապ Բենդերին հիշեցնող Նիկոլ Փաշինյանի գործիքները, բայց ավելին են պահանջում։ «Բենդերն» էլ հակադարձում է, թե բա ա՛յ լեյտենանտ Շմիդտի որդիներ, մոռացե՞լ եք, թե ով է ձեզ խորհրդարան մտցրել և ի տարբերություն նախկինների՝ լիքը մանդատ տվել։

Մեր օրերի Պանիկովսկին՝ Էդմոն Մարուքյանը որոշել է «Շուրա Բալագանովից»՝ Արմանից հետ վերցնել պատգամավորական մանդատը և դիմել է դատախազություն։ Այն մանդատը, որի դիմաց, ըստ չար լեզուների պնդման, Արմանը Էդմոնին 200.000 դոլար էր վճարել։

Էդմոնը հիմա սպառնԸմ է Արմանին, որ մանդատը խլելու է նրա ձեռքից, քանզի մտավախություն ունի, որ իր փոխարեն կարող է Արմանը դառնալ Նիկոլ Փաշինյանի սիրելի հաճախորդը՝ հաճախորդաց հարեմում։

Ըստ այդմ՝ սպասվում է ներտեսակային դաժան պայքար։ Կար, սակայն, ժամանակ, երբ Էդմոնն ու Արմանը գործընկերներ էին՝ համերաշխորեն գոյակցող հաճախորդներ։ Նրանց ծագումնաբանությունը նույնն է։ Երկուսն էլ նախկին իշխանությունների հաճախորդներն էին։

Նույնն էր նաև սրանց վարքագիծը «թավշյա» հեղափոխությունից առաջ։ Էդմոն–Պանիկովսկին կռիվ էր տալիս հանուն Սերժ Սարգսյանի։ Սարգսյանի համար կոկորդ ու հետույք էր պատռում նաև Արման–Բալագանովը։

Բայց հենց Նիկոլը դարձավ վարչապետ ու Օստապ Բենդերի պես սկսեց դրամական միավորների կոլեկցիա հավաքել՝ Արմանն ու Էդմոնը քցեցին իրենց նախկին տերերին, դարձան թունդ հեղափոխական և հիմա խոսում են հեղափոխական արժեքներից։

Երկուսին էլ օգտագործեցին նախկինները, երկուսին էլ հիմա օգտագործում են Նիկոլի համար և երկուսն էլ հույս ունեն, որ կօգտագործվեն հաջորդ իշխանությունների կողմից։

Սրանց կռվի թեման դիրքային առավելություն ստանալու համար է։ Այլ կերպ ասած՝ «ոսկյա» կշռաքարերի համար։ Տարբերությունն այն է, որ Արմանը կողմնակի եկամուտ ունի որպես թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ, իսկ Էդմոնին նախկիններն ասացին, որ այլևս «պասլատ» են անում իրեն։ Իսկ թե ինչ կտա նրանց Նիկոլ–Բենդերը, հայտնի է շատ վաղուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ