29 06 2020

Անտարեսի «շուստրի» անթրաշը. Top-News.am

Անտարեսի «շուստրի» անթրաշը. Top-News.am

Top-news.am-ը գրում է. Արմեն Մարտիրոսյանը հրատարակիչ է: Նա հիմա երջանիկ է: Ինչպես ասում են՝ ընկել է մոր փորը: Անթիվ, անհամար պատվերներ պետությունից: Գործը ծաղկում է: Ասում են, նրա մոտ շուտով կհրատարակվի Նիկոլի Քայլոյի ատամհատիկի մասին մպատմող նկարազարդ գիրքը: Մի խոսքով, անթրաշ Արմենը հիմա երջանիկ է: Այնքան երջանիկ, որ անգամ ժողովրդին կոչ է անում չնեղսրտել գույքահարկի կտրուկ բարձրացումից:

Նիկոլ Փաշինյանին շողոքորթելու, քծնելու շրջանակում, բնականաբար նա պետք է հիշեր Ռոբերտ Քոչարյանին, նրա մասին հեգնական գրառումներ անել, ասել, թե նա զավթել էր մեզ: 

Այո, Ռոբերտ Քոչարյանին կարելի է քննադատել երկու կոպիտ սխալի համար, որ նա գալով իշխանության չպատժեց նրանց, ովքեր մաս-մաս արեցին եւ փոշիացրին Խորհրդային Միությունից ժառանգություն հասած տնտեսությունը:

Այո, Ռոբերտ Քոչարյանը «սխալ» է, որ այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացրեց, որ տնտեսությունը երկնիշ թվերով էր աճում, հիմնադրվում էին բիզնեսներ, այդ թվում նաեւ հրատարակչություններ: 

Մեկը հարցնի Արմեն Մարտիրոսյանին, բա որ զավթված էիր, այդ ինչպես էիր տպարան հիմնում, աշխատում, փող վաստակում:

Նիկոլին քծնելու մոլուցքն այնքան մեծ է Անտարեսի անթրաշ Արմենի մոտ, որ նա որոշել է մարդկանց խաբել եւ իրականությանը չհամապատասխանող թվեր ներկայացնել, մասնավորապես ասելով, թե Քոչարյանը մեզ յոթ միլիարդանոց պարտք է թողել, այնին, երբ Ռոբերտ Քոչարյանը հանձնեց նախագահի պաշտոնը, Հայաստանի պարտքը չէր գերազանցում երկու միլիարդը:

Պետպատվերով ստացվող փողը կուրացրել է Մարտիրոսյան Արմենին: Նա չի տեսնում իրականությունը: Այնքան ժպիտ հավաքեց, որ կուրացավ եւ հիմա չի հասկանում, որ Նիկոլը, առավել եւս ինքը լսարան չունեն կամ եթե ունեն, ապա այնքան փոքր է, որ գյուղական ակումբի դահլիճ էլ չի լցնի:

Մի շատ կարեւոր տեղեկություն, որը կօգնի ավելի լավ հասկանալու Արմեն Մարտիրոսյանի պահվածքը: Միայն 2018 թվականի ընթացքում Արմեն Մարտիրոսյանի ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։

Արմեն Մարտիրոսյանը գուցե հիշի նաեւ, որ տպարանի լիարժեք սեփականատեր է դարձել, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Սա էլ տեղեկություն մտորման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ