Սեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի "հեղափոխությունից" ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։
Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց "հեղափոխականների" պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։
Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. "դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական նիկոլ"։
Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը, հաղթելու համար, ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու աշնանը սպասել վրացիների պատասխանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը