Քաղաքական քարտեզի վրա երկրների հայտնվելը պատահական հանգամանքներով չեն պայմանորված, նրանք ունեն աշխարհաքաղաքական դեր, և երբ հրաժարվում են իրենց դերից, կարող են վերանալ քարտեզի երեսից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այդ դերերից մեկը բուֆերային երկիր լինելն է: Հայաստանը դասական բուֆերային երկիր է և գործող իշխանության քաղաքականության հիմնական մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է, որի հետևանքով Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Նման դերակատարում ունի Ուկրաինան, որի այսօրվա որղբերգության հիմնական պատճառն իր այդ դերից հրաժարումն է»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը