24 06 2020

Կլասիկ քաղաքական գործիչը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով. Ավետիք Չալաբյան

Կլասիկ քաղաքական գործիչը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու պատասխանատվությունը գցի նրա վրա։

Էդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց, բայց եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ