18 06 2020

«Եդինայա Ռոսիա»-ում մտահոգված են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հարցով

«Եդինայա Ռոսիա»-ում մտահոգված են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հարցով

«2008 թվականից «Եդինայա Ռոսիա» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը՝ հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավիճակը կլուծվի օրենքին խիստ համապատասխանությամբ, քաղաքական բազմազանության եւ հասարակական գործունեության ազատության հանդեպ հարգանքով:

Մենք ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացի ապօրինի մեթոդներով, եւ մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ այն հակամարտությունից, որն արձագանք է գտել Հայաստանի սահմաններից դուրս»,- նշվում է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ