15 06 2020

Ծառուկյանին մանդատից և ազատությունից զրկելու դատախազի միջնորդագրերը կքննարկվեն վաղը. Միրզոյան



ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները և հասարակության ուշադրությունը գրաված հարցերը։ Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին. մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ