Գևրոգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մակունցի հերթական սայթաքումը...
Առաջին անգամը չէ, որ իր կարգավիճակից զարմանքի մեջ հայտնված Լիլիթը (ազգանունը՝ Մակունց) իր կարգավիճակն արհամարհող մտքեր է հեղինակում:
Նրա գրեթե բոլոր հայտարարությունները հանցագործության մասին հաղորդումներ են, որոնց չի արձագանքում օրվա իշխանությանը հնազանդ իրավապահ կորպուսը...
Լավ, դու անհարմար չես զգու՞մ, որ հանկարծ որոշեցիր անդրադառնալ ԲՀԿ-ի գործողություններին:
Այդպես է լինում, երբ պատահականության արդյունքում մաքուր նստատեղ զբաղեցնող անանցյալ տիկնայք խոսափողով խոսելու շանս են ունենում:
Սա էլ կանցնի...
Ծառուկյանին մեղադրել դավադրության ու կոռուպցիայի մեջ, սա անամոթության գագաթնակետն է:
Բա ինչի՞ էիք երկու տարի առաջ լալահառաչ խնդրելով հուշագիր ստորագրում, էտ ի՞նչ փոխվեց:
Հա, ասեմ ինչ փոխվեց...
Ծառուկյանը մնաց նույնը, իսկ դու և քո նման անանցյալ մարդիկ Ծառուկյանի շնորհիվ բարձրացան վեր, որ վերևից նայեն ժողովրդին ու նրա խնդիրներին...
Ինչպես ղեկավարդ էր ասում, պադավատապետությունը լավ բան չի... Ընենց ա շշկռում ոմանց, որ էլ սուս...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը