26 05 2020

Մոռացանք ողջունել ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան․ Արարատ Միրզոյան



«Մենք վաղ առավոտից սկսեցինք քննարկել օրակարգը և մոռացանք ողջունել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան: Ես ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստանի» որոշումը վերադառնալ նիստերին»,-ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ մամուլից իր մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ԼՀԿ պատգամավորները հայտարարել էին, որ խորհրդարան կվերադառնան այն ժամանակ, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում և կլինի քաղաքական գնահատական.«Եվ այսօր մեր գործընկերներին նիստերի դահլիճում տեսնելով, ենթադրել կարող եմ, որ այդ գնահատականը հնչել և բավարարել է ԼՀԿ-ին»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ