25 05 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջինը ես եմ պահանջել. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջինը ես եմ պահանջել. Վանեցյան

ՀՔԾ–ից դուրս գալուց լրագրողների հետ ճապազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը, ինչպես հայտարարել է Միքայել Մինասյանը, Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպել է նրան, ասել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, ինչից հետո նրա դեմ քրեական գործերը կկասեցվեն, նշեց՝ ոչ հերքում է, ոչ չի հերքում, չի մեկնաբանում։

«Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ–ում հարուցվել է քրական գործ եւ այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն եւ ելնելով այդ հանգամանքից եւ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու եւ չխախտելու նպատակով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,– ասաց Վանեցյանը։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պարզ են եղել հանգամանքեր, ըստ որոնց Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Վանեցյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները, երբեք չեմ հրապարակելու»։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ նրա եւ Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետի փոփոխության եւ նոր կառավարություն ունենալու հարցու՝ լրագրողի հարցին Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռեւս հունվար ամսին եւ հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ