«Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական հնիստը բհետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէր Հարությունյանի պաշտպանը։
Նա միջնորդություն էր ներկայացրել կորոնավիրուսով պայմանավորված դատական նիստի օրը տեղափոխելու համար։
Դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադառնալով Արման Բաբաջանյանի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի արձագաքին, որը դատական նիստի ժամանակ ասել էր, թե անհասկանալի է հետաձգելու պատճառն այն դեպքում երբ բժշկական թղթերն առկա չեն միջնորդության մեջ․
«Իմ պաշտպանի միջնորդությունը դատական նիստը հետաձգելու պայմանավորված է մեկ հանգամանքով, նա ունի նորածին երեխա, և ինքնամեկուսացված է, դա որևէ մեկի կողմից չի կարող մեկնաբանվել առիթ ձգձգելու դատական նիստը, որովհետև մենք ամենաշահագրգիռ կողմն ենք այս հարցում»,-ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը