Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պաշտոնական հրապարակումներից հայտնի է, որ մոտ 2 տարի առաջ ՀՀ վարչապետի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ պետական գերատեսչությունների և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ՝ պետության և եկեղեցու հարաբերությունների շրջանակներում հարցեր քննարկելու նպատակով: Տարբեր առիթներով նշվել է նաև, որ քննարկվող հարցերի շարքում ներառված են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության՝ որպես պարտադիր առարկայի կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը և նմանաբնույթ այլ հարցեր:
Կուզենայինք իմանալ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբում եկեղեցու հետ, և ինչպիսի՞ արդյունքներ կան այս պահի դրությամբ:
Միաժամանակ կուզենայինք ճշտել շրջանառվող այն տեղեկությունների իսկությունը, ըստ որոնց՝ եկեղեցու բարեգործական ծրագրերը չեն ազատվում հարկերից, մինչդեռ այլ կազմակերպություններ օգտվում են այդ իրավունքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը