14 05 2020

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պետդումայի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պետդումայի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին տեղեկացնում Ազգային ժողովի լրատվական  ծառայությունը։

Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում եւ Ռուսաստանում համավարակի դեմ  իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ