Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն էԼ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նշել է. «Ամեն ինչի «ինքնա»-ն...
Խայտառակության ամենածաղրելի եղանակն ինքնախայտառակումն է...
Խաբեության ամենավնասակար տեսակն ինքնախաբեությունն է...
Սպանության ամենադաժան միջոցն ինքնասպանությունն է...
Փչանալու ամենանողկալի ձևն ինքնափչացումն է...
Կործանման ամենակարճ ճանապարհն ինքնակործանումն է...
Հաղթահարման ամենադժվար քայլն ինքնահաղթահարումն է...
Ճանաչողության վերջնանպատակն ինքնաճանաչողությունն է...
Սիրելու և սիրվելու ամենաառաջին նախադրյալն ինքնասիրությունն է...
Համոզմունքի ամենաուժեղ միջոցը ինքնահամոզումն է...
Ա՜խ, այդ ամեն ինչի «ինքնա»-ն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը