Ինձ համար անհասկանալի է այն մոլուցքը, որով հակադրվում են այս միջնորդություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։
«Խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ արդարադատությունը կասեցվի, այլ՝ անմեղության կանխավարկածը պահելով փոխել խափանման միջոցը։ Այն վայրագությունը, այն թույնը, այն ատելությունը, որով արձագանքում են ընդհանրապես միջնորդության գաղափարին ցույց է տալիս, որ մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու և իրավական հարցերի վեաբերյալ բոլորովին առողջ տրամադրվածություն Հայաստանում չկա»,- ասաց Հայրիկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը