01 03 2022

Դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ․ Դանիբեկյանը հրապարակում է պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ պաշտպանները միջնորդել են դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ