14 03 2022

Դատարանը մերժեց՝ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց՝  Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց  ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց՝ նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց  ազատ արձակելու միջնորդությունը, փոխարենը բավարարեց մեկ այլ միջնորդություն՝  վերացնելով  զանգեր կատարելու և տեսակցելու արգելանքը։  

Հիշեցնենք, որ  Կենտրոնի նստավայրում  այսօր տեղի էր  ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  դատարանին  ներկայացրեց՝   ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու  նոր  միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝  Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի,  շաքարային դիաբետ  ունեցող ամբաստանյալին  ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և  պատշաճ չի կազմակերպել  նրա առողջական իրավունքը։ 

Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը  շարունակեց նիստը ՝ հայտարարելով, որ միջնորդություներից մեկը մերժվել է, մյուսը՝ բավարարվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ