01 05 2020

«Մարտի 1-ի գործը» ֆիլմը՝ արդեն համացանցում



«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը համացանցում հեռուստադիտողին հասանելի է դարձրել «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։

2019թ․ հունվարին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ցուցադրեց Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հեղինակած՝  2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։

Ֆիլմում փաստերն են ողբերգական իրադարձության, որտեղ ֆիլմի հեղինակը փորձել էր վերականգնել այդ օրերի պատկերը։

Ֆիլմի հեղինակը զրուցել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն առաջին նախագահը հրաժարվել էր, իսկ նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել չէր ստացվել նրա՝ ծանրաբեռնվածության պատճառով։

Երկմաշսանոց ֆիլմը ներկայացնում էր մարտի 1-ի իրադարձությունները, ինչպես որ կան, առանց գունազարդման, ինչը, հասկանալիորեն, մարտի 1-ի շահառու՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչներին դուր չէր եկել։

Ֆիլմը կարող եք դիտել նաև այստեղ և այստեղ։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ