29 04 2020

​ԱՆ անընդունելի գործելաոճը խոչընդոտներ է ստեղծում ԶԼՄ-ների համար․ «Մեդիա պաշտպան»

​ԱՆ անընդունելի գործելաոճը խոչընդոտներ է ստեղծում ԶԼՄ-ների համար․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է, որ ի կատար ածվեն պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենքով սահմանված դրույթները։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենսդրական փաթեթը։ Մինչ այդ եղած կարգավորմամբ, պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում էր 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի)։

Այս նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա հունվարին և Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր 2020թ. մարտի 6-ին։ Սույն օրենքն արդեն ուժի մեջ է մոտ երկու շաբաթ:

AntiFake.am-ը ուսումնասիրել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական e-register.am կայքը՝ լրատվամիջոցների համար անվճար հիմունքներով պետական ռեգիստրի տվյալները ստանալու հայտը գտնելու և լրացնելու համար, սակայն որևէ փաստաթուղթ չի գտել, իսկ գործակալությունից պատասխանել են, որ ձևաթուղթը պետք է Արդարադատության նախարարությունը սահմանի, բայց դեռ ոչինչ արված չէ։

Ըստ «Մեդիա պաշտպան»-ի՝ փաստացի, գերատեսչությունն իր կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի գործունեության անխափան իրագործմանը պատրաստ չի եղել։ Նման գործելաոճն անընդունելի է և հավելյալ խոչընդոտներ է ստեղծում լրատվականների գործունեության համար։ Եթե օրենքի իրագործման համար նախատեսված գործիքները պատրաստ չեն եղել ու մեխանիզմները հղկված չէին, այդ դեպքում նախարարության գործողությունները սեփական վարկանիշը կարճաժամկետ բարձրացնելու փորձ էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ