02 10 2024

Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել․ ծանրոցի մեջ թունավոր կարիճ է եղել

Տաքսիով փաստաբանական գրասենյակ ծանրոց են ուղարկել․ ծանրոցի մեջ թունավոր կարիճ է եղել

Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում և քիչ առաջ տաքսի ծառայության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ