Antifake.am-ը գրում է․
«AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում չեն եղել և չկան ամեն ամսվա կտրվածքով տրվող պագևավճարներ կամ հավելավճարներ: Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները վերջին անգամ պարգևավճարներ ստացել են 2020 թվականի փետրվարին` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» և «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով՝ ընդհանուր 33,4 մլն դրամի չափով, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին։ Այլ պարգևատրումներ չեն իրականացվել:
Միաժամանակ տեղեկացրել են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման օրվանից սկսած պարգևավճար չի ստանում, իսկ աշխատավարձն ուղղում է տարբեր ծրագրերի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը