Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին , շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների 124 ծառայող։
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը