24 04 2020

Թրամփը պատճենեց նախորդների վիրավորական հայտարարությունը. Հայ դատի գրասենյակ

Թրամփը պատճենեց նախորդների վիրավորական հայտարարությունը. Հայ դատի գրասենյակ

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության՝ անցած տարվա գրեթե միաձայն ճանաչումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր նախագահության առաջին ժամկետն ավարտին հասցնել մեկուսացած և միայնակ՝ որպես ոճրագործության` ԱՄՆ պատշաճ հիշատակության դեմ Անկարայի  գործողությունների վերջին կատարողը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հայտարարության  մեջ, որով դատապարտվում է Թրամփի հայտարարությունը:

«Չորս անընդմեջ տարիներ նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան հայտարարությամբ ձախողել է պատշաճորեն դատապարտել օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, սիրիացիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված «Ցեղասպանությունը», թեև խոստացել էր պաշտպանել հետապնդումների ենթարկված քրիստոնյաների և այլ խմբերի շահերը»:

Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային և աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից: Եվս մեկ անգամ նախագահ Թրամփը պատճենեց Բարաք Օբամայի և նրա նախորդների վիրավորական հայտարարությունը»,- նշել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ