Արտերկրում ՀՀ դեսպանությունների ներկայացուցիչները, դեսպանները գտնվում են կարանտինի մեջ՝ պայմանավորված կորոնավիրուսով: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա նշեց. «Դիվանագետների աշխատանքն, այս օրակարգի շրջանակներում, կապված է նաև անմիջական կոնտակտների հետ: Եվ ես շատ կխնդրեմ, կհորդորեմ Հայաստանի հանրապետության մեր քաղաքացիներին, որոնք գտնվում են ՀՀ-ից դուրս, երբ իրենք օդանավակայանում կամ այլ տեղ են հավաքված, երբ շփման մեջ են իրար հետ, մեր դեսպանության աշխատակիցների հետ, և ցավոք, սոցիալական հեռավորությունը չի էլ պահպանվում, այնուամենայնիվ, եթե գիտես, որ ունես նախանշաններ, կամ ձեր ընտանիքի որևէ անդամը ունի նախանշաններ՝ մի՛ թաքցրեք այդ բանը, ասե՛ք այդ մասին: Դա լավ կլինի ոչ միայն դեսպանության աշխատակիցների համար, այլ մեր բոլոր հայրենակիցների համար, որոնք գտնվում են ձեր շուրջը: Ռուսաստանի դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ, այնուամենայնիվ, մեկուսացման մեջ է, դրա պատճառը եղել են այդ անմիջական շփումները, երբ Հայաստան վերադառնալուն պես և կարանտինային շրջանն անցնելով պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանց մոտ թեստերի արդյունքները դրական են»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը